ՀՀ-ն 84-րդն է աշխարհում շարժական ինտերնետի արագությամբ30 հունիսի 2022 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Ինտերնետի արագության չափման SpeedTest ճանաչված ծառայությունը նոր զեկույց է հրապարակել, ըստ որի, ՀՀ-ն 84-րդն է աշխարհում շարժական ինտերնետի արագությամբ։ ՀՀ-ի արդյունքն ըստ զեկույցի 21․46 Մբիտ/վայրկյան է։ ՀՀ-ին զեկույցում հաջորդում է ՌԴ-ն 21․21 Մբիտ/վայրկ ցուցանիշով։ Ադրբեջանը 61-րդն է 32.17 ցուցանիշով, իսկ Վրաստանը՝ 63-րդը 32.00 ցուցանիշով, Թուրքիան՝ 64-րդը` 31․50 ցուցանիշով։ Ֆիքսված ինտերնետ կապի ցուցանիշով Հայաստանը 91-րդն է 36․59 ցուցանիշով և առաջ է հարևան երկրներից։ Ադրբեջանը 118-րդն է, իսկ Վրաստանը՝ 124։ Զեկույցում մասնագետները հավաքել են տարբեր երկրներում շարժական ինտերնետի արագությանն առնչվող տեղեկատվությունը։ Նյութերի հիմքում հենց միլիոնավոր մարդկանբց չափումներն են, որ կատարվել են SpeedTest ծառայության օգնությամբ։ Շարժական ինտերնետի արագությամբ առաջատարներն են Նորվեգիան, ԱՄԷ-ն և Կատարը։ Վարկանիշում ընդհանուր առմամբ 141 երկիր կա։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |