Կառավարությունը Սեդա Սաֆարյանին առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում30 հունիսի 2022 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը փաստաբան Սեդա Սաֆարյանին առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Նրա թեկնածությունը հաստատվել է գործադիրի նիստում։ Որոշման նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը՝ նշելով, որ, ըստ Սահմանադրության ՍԴ դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին հերթականությամբ առաջադրելու իրավունք ունեն ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը, և հիմա հերթը կառավարությանն է։ 2022-ի դեկտեմբերին ավարտվում է Սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը: Սեդա Սաֆարյանի թեկնածությունը պետք է հաստատվի ԱԺ-ում քննարկումների արդյունքում։ Ընտրությունը տեղի է ունենում փակ գաղտնի քվեարկությամբ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է |