ՌԴ-ում կճանաչվեն ՀՀ վարորդականները․ Պետդուման 1-ին ընթերցմամաբ օրինագիծ է ընդունել

ՌԴ-ում կճանաչվեն ՀՀ վարորդականները․ Պետդուման 1-ին ընթերցմամաբ օրինագիծ է ընդունել

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդուման հունիսի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որով նախատեսում է ճանաչել ՀՀ քաղաքացիների ազգային վարորդական իրավունքի վկայականները՝ ՌԴ-ում նրանց կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում։

«Նախատեսվող փոփոխությունները ենթադրում են ՌԴ տարածքում Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացնելիս»,- ասվում է պարզաբանման մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Այժմ նման կարգավորում գործում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունն ամրագրում է ռուսերենի օգտագործումը որպես պաշտոնական լեզու: ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---