Փաշինյան․ Նախատեսվում է հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75,000 դրամ30 հունիսի 2022 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով առաջիկա ծրագրերին, հայտարարել է, որ նախատեսվում է 2023թ․ հունվարի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները։ Նա նշել է, որ նվազագույն աշխատավարձը ներկայիս 68,000 դրամից նախատեսվում է դարձնել 75,000 դրամ։ Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, ապա դրանք հունվարի 1-ից ևս կբարձրանան, իսկ բարձրացման բանաձևերի մասին կհայտարարվի առաջիկայում։ Վարչապետը նշել է, որ հարկային եկամուտների պլանը գերակատարվել է 47 մլրդ դրամով, ինչն էլ թույլ է տալիս հաջորդ տարվա համար որոշակի սոցիալական ծրագրեր մշակել։ Ըստ վարչապետի, հունվարի 1-ից նախատեսվում է նաև ավելացնել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստը` ներկայիս 28,600-ի փոխարեն դարձնելով 30,600 դրամ։ Փաշինյանը հավելել է, որ երեխայի խնամքի նպաստ պետք է ստանան բոլոր մայրերը, անկախ բնակության վայրից, աշխատել-չաշխատելու հանգամանքից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |