Սպերցյանը չի հեռանա «Կրասնոդարից», թեև այլ առաջարկներ ունի30 հունիսի 2022 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի հեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, թեև առաջարկներ ունի, հայտնում է Metaratings.ru-ն։ Ըստ աղբյուրի, Սպերցյանի վերաբերյալ առաջարկներ են եղել ֆրանսիական և գերմանական ակումբներից, սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչներին չի հաջողվել պայմանավորվել պոտենցիալ գնորդների հետ նրա տրանսֆերային արժեքի, վերաբերյալ, գրում է sport-express.ru-ն։ Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը նաև Իտալիայից, Նիդերլանդներից և Անգլիայից ակումբների կարճ ցուցակում է։ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ մինչև 2024 թվականն է: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։ Սպերցյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն խաղացող 2021/22 խաղաշրջանում։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |