Իսրայելն ավելի քան 1000 ադրբեջանցի մասնագետ կպատրաստի կիբերանվտանգության ոլորտում![]() 30 հունիսի 2022 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Technion համալսարանն ավելի քան 1000 ադրբեջանցի մասնագետ կպատրաստի կիբերանվտանգության ոլորտում։ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության ծառայությունն ու Իսրայելի Technion համալսարանը համաձայնագիր են կնքել։ Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը 3 տարվա ընթացքում ավելի քան 1000 մասնագետ կպատրաստի Ադրբեջանի կիբերանվտանգության կենտրոնում, տեղեկացնում է Interfax.az-ը։ Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի Իսրայել կատարած այցի շրջանակում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |