ԱԽ քարտուղարը բացառել է ՀՀ տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհի դիտարկումը 1 հուլիսի 2022 - 11:28 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի միջանցքն իրականություն է դառնում, բացառել է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհի դիտարկումը: «Պաշտոնական Երևանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, և ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելն այս մասին ասել են: Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,-ասել է Գրիգորյանը հունիսի 30-ին կառավարության նիստից հետո, հայտնում է Panorama.am-ը։ Հիշեցնելով, որ ապաշրջափակման հարցը քննարկվել է Մոսկվայում և Բրյուսելում՝ Արմեն Գրիգորյանն ասել է. «Եթե հիշում եք՝ երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում, և եթե չեմ սխալվում` անցյալ տարի նոյեմբերի 6-ին, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը գտնվում էր Երևանում, հայտատարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում»: Նա նկատել է, որ նույնը տեղի էր ունեցել բրյուսելյան բանակցություններից հետո, երբ Ադրբեջանը հայտարարել էր, որ միջանցք է քննարկում, իսկ նախագահ Միշելի խոսնակը հայտարարություն էր տարածել, որ որևէ միջանցք երբևէ չի քննարկվել: «Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել, և շարունակելու է սա մնալ»,-հայտարարել է Գրիգորյանը: Ըստ ԱԽ քարտուղարի՝ Ադրբեջանի հետ քննարկվող օրակարգային հարցերը չորսն են՝ հումանիտար հարցեր՝ առաջնահերթը գերիների վերադարձն ու անհետ կորած անձանց մասին տեղեկություններ հավաքագրելը, ապաշրջափակումը, սահմանազատումը և սահմանագծումը, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորումը: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն էր հայտարարել, թե «սպասում են Զանգեզուրի միջանցքի բացմանն ամենասեղմ ժամկետում։ ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել Սեփական բնակարան ունենալը փոխել է Հայաստանից տեղափոխվելու ընտանիքի որոշումը ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների Նա կանչվել է խորհրդակցությունների համար Կիրանցի վարչական ղեկավար․ Սեփականաշնորհված 57 տարածք է անցել Ադրբեջանին Նա նշել է, որ նորակառույց դպրոցը վտանգավոր տեղում է, դժվար թե երեխաները կարողանան սեպտեմբերին այնտեղ հաճախել Բլինքենը հայտարարել է Վրաստանի հետ վիզային սահմանափակումների անցնելու մասին Նման անձինք իրավունք չեն ունենա ստանալ ԱՄՆ մուտքի արտոնագիր և չեն կարողանա այցելել ԱՄՆ |