Փաշինյանը շնորհավորել է Թրյուդոյին․ ՀՀ-ն բարձր է գնահատում Կանադայի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը 1 հուլիսի 2022 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը։ Ուղերձում նշված է. «Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը և հաստատակամ է դրանք առավելագույնս խորացնելու գործում: Մեծապես գնահատելի են Ձեր և Կանադայի կառավարության ջանքերն աջակցելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության կայացմանը, որի ամենավառ դրսևորումներից էր Եվրոպայում հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի այցը Երևան։ Դրա արդյունքում հրապարակված համապարփակ զեկույցում տեղ գտած առաջարկությունները կարող են ծառայել որպես մեր երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման ճանապարհային քարտեզ: Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին այս տոնի առթիվ` հայտնում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը` հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների խաղաղության, բարօրության և բարեկամության»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կանադան Հայաստանում դեսպանություն կբացի, որն այդ երկրի առաջին դեսպանատունը կլինի Հարավային Կովկասում։ Այդ մասին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է այդ որոշումը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |