Ադրբեջանը Թուրքիային մեղադրում է «սեւ երախտամոռության մեջ» 8 ապրիլի 2009 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Անկախ Ադրբեջանի շահերին ամենամեծ հարվածը հասցնում է Հայաստանի հետ պետական սահմանը բացելու մտադրություն ունեցող Թուրքիայի ներկա ղեկավարությունը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Քաղաքական նորարարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն : «Բոլոր այս տարիներին Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում էր Թուրքիայի շահերին համապատասխան: Բաքուն բավականաչափ չէր զարգացնում իր հարաբերությունները Մոսկվայի հետ, խոր համագործակցություն չէր ծավալում Վաշինգտոնի հետ, քանի որ մեզ համար յուրօրինակ փարոս, գերակայություն եղել է ռազմավարական համագործակցությունն Անկարայի հետ», - նշել է նա: Նրա խոսքերով, հենց այդպիսի արտաքին քաղաքական կողմնորոշման առումով էլ Ադրբեջանի վրա մշտապես ճնշում է գործադրվել:«Մենք երկար ժամանակ է վերջանականապես «Այո» չենք ասում Nabucco նախագծին, ձգտելով, որպեսզի քարտեզի վրա հսակորեն նշվի անցկացման երթուղին, որպեսզի ադրբեջանական եւ Միջին Ասիայի պետությունների էներգապաշարները Արեւմուտք, Եվրոպա փոխադրվեն հենց Թուրքիայի տարածքով` շրջանցելով Հայաստանը: Մենք միշտ պաշտպանել ենք Անկարայի շահերը: Սակայն Թուրքիան մեզ փոխհատուցում է սեւ երախտամոռությամբ», - ընդգծել է Ահմեդօղլուն, ավելացնելով նաեւ, որ Ադրբեջանը նաեւ բազմաթիվ անգամներ հրաժարվել է Մոսկվայի եւ Թեհրանի փոխշահավետ առաջարկություններից, հաղորդում է Day.Az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |