Team Telecom Armenia-ն Tech Week Gyumri-ի գործընկերն է 1 հուլիսի 2022 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-4-ը Գյումրիում կանցկացվի Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կհամախմբի Հայաստանում գործող ՏՏ ընկերություններին ու մասնագետներին։ Տեխնոլոգիական համայնքին և այդ ոլորտ նոր մուտք գործող երիտասարդներին աջակցելու նպատակով այս տարի միջոցառմանը որպես գործընկեր միացել է նաև Team Telecom Armenia-ն։ «Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մենք աջակցում ենք երկրում իրականացվող կրթական ու գիտական նախաձեռնություններին։ Վստահ եմ՝ Tech Week-ը կնպաստի Գյումրիում ՏՏ ոլորտի զարգացմանը, նոր թիմերի ստեղծմանն ու փորձի փոխանակմանը։ Բացի այս, միջոցառումը նպատակ ունի ապահովել մայրաքաղաքի ու մարզերի միջև համաչափ զարգացում, ինչը լիովին համապատասխանում է Team-ի տեսլականին»,- ասել է Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը: Tech week Gyumri-ի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ Գյումրու Դրամատիկական թատրոնում։ Միջոցառման ընթացքում իրար կհաջորդեն մասնագիտական կոնֆերանսներ, մրցույթներ, ինչպես պանելային քննարկումներ ամենատարբեր թեմաներով՝ ապակենտրոնացումից մինչև բիզնեսում մարդկային ռեսուրսների ու ստարտափների համար առաջին հաճախորդների դերի կարևորություն։ Հուլիսի 3-ին՝ ժամը 16:20-ին, «Գործատուի բրենդը որպես հաջողակ թիմեր կառուցելու գրավական» թեմայով պանելային քննարկման ընթացքում Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը և Maeutica, Service Titan, AMD Armenia, Webb Fontaine, Instigate Mobile CJSC ընկերությունների ղեկավարները կկիսվեն բրենդեր ստեղծելու իրենց փորձով ու երջանիկ թիմեր ձևավորելու գաղտնիքներով։ Միջոցառման մուտքն ազատ է՝ նախապես գրանցումով։ Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |