Վանեցյանի մանդատը կվերցնի նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը 1 հուլիսի 2022 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը կվերցնի Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Գրիգորյանը հաստատել է տեղեկությունը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Որոշումն այսօր եմ կայացրել։ Երկար տարիներ եղել եմ պատգամավոր և այժմ էլ կատարելու եմ իմ գործառույթները։ Պատգամավորի գործունեությանը տիրապետում եմ, Շիրակի մարզից ընտրված պատգամավոր եմ, զբաղվելու եմ իմ մարզի, Գյումրի քաղաքի խնդիրներով»,–ասել է նա։ Գրիգորյանը նախկին ԲՀԿ-ական է, որը 2021-ի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ներկայացված էր արդեն որպես անկուսացական։ Հունիսի 21-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Վանեցյանի մանդատը, ըստ Ընտրական օրենսգրքի, ստանալու իրավունք ուներ նախընտրական ցուցակում հաջորդ համարը, որը Մարտուն Մարտուն Գրիգորյանինն էր։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |