9 բալանոց երկրաշարժ՝ Իրանում․ Նախնական տվյալներով 5 զոհ կա և 12 վիրավոր![]() 2 հուլիսի 2022 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին) 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 12 վիրավոր: Հայաստանի տարածքում երկրաշարժը չի զգացվել։ Ստորգետնյա ցնցումները ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել են հյուսիսային լայնության 26․87⁰ և արևելյան երկայնության 55․23⁰ աշխարհագրական կոորդինատներով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |