Ուզբեկստանում ցույցեր են․ Դեմ են երկրի կազմից Կարակալպակստանի դուրս գալու դրույթի չեղարկմանը 2 հուլիսի 2022 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանում բողոքի ցույցեր են սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնց համաձայն երկրի գլխավոր օրենքից հանվելու է երկրի կազմից Կարակալպակստանի դուրս գալու իրավունքի մասին դրույթը։ Ակցիաներ են անցել Նուկուսում, Չիմբայում և Մույնակում։ Ուզբեկստանի մաս հանդիսացող Կարակալպակստանի հանրապետության մայրաքաղաք Նուկուսի բնակիչները դեմ են հանդես եկել այն դրույթին, որով տարածաշրջանը կկորցնի երկրի կազմից դուրս գալու հանրաքվեի իրավունքը։ Հուլիսի 1-ին Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունն այդ ցույցերն «ապօրինի» է անվանել, գրում է Deutsche Welle-ն։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվել է հունիսի 25-ին, հանրային քննարկումներն ավարտվելու են հուլիսի 5-ին։ Կարակալպակստանը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը, բնակչությունը մոտ 2 մլն է։ Կարակալպակները թյուրքական էթնիկական խումբ են, Կարակալպակստանի հիմնական բնակչությունը։ Լեզուն կարակալպակերենն է։ Դավանում են սուննի իսլամ։ Մինչև XX դ. սկիզբը կարակալպակներիի տնտեսական, հասարակական և ընտանեկան կյանքում պահպանվում էին տոհմացեղային հարաբերություններ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |