Հայաստանը լրացուցիչ 20 մլն եվրո կստանա KFW գերմանական զարգացման բանկից

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ հիպոթեկային վարկերի ընդհանուր ծավալը Հայաստանում կազմում է շուրջ 84 մլրդ դրամ: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին է հաղորդել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ հավելել, որ հիպոթեկային վարկավորման հարցում բանկերն առավել զգուշավոր են դարձել եւ այն վարկերն, որոնք արդեն մարվել են, չեն տրամադրվում նույն ծավալով:



Ջավադյանը հաղորդել է, որ KFW ծրագրով, որն իրականացվում է Գերմանա-հայկական հիմնադրամի միջոցով, դեռեւս 1 մլն եվրո կա իրացման համար: «Բանակցություններ են ընթանում նաեւ KFW գերմանական զարգացման բանկի հետ հունիսին այդ գումարը եւս 20 մլն եվրոյով (10 մլրդ դրամ) ավելացնելու վերաբերյալ»,-հավելել է նա: Այս առնչությամբ Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ առեւտրային բանկերի կողմից հիպոթեկային վարկավորման ծրագրերի իրականացման համար Կենտրոնական բանկը պատրաստ է այդ միջոցները տրամադրել համարժեք դրամով:



«Կա եւս մեկ ծրագիր, որով կստեղծվի հիպոթեկային հիմնադրամ 5 մլրդ դրամ սկզբնական կապիտալով ԿԲ-ի կողմից, ինչպես նաեւ բանակցություններ են ընթանում Հայաստանի կառավարության հետ իր բաժին մասնակցությունը ունենալու վերաբերյալ»,-ասել է նա: ԿԲ նախագահը նշել է, որ կանոնադրական կապիտալի համար միջոցներ են նախատեսվել 2009թ. Կենտրոնական բանկի կապիտալ ծախսերի ծրագրով: Նախատեսվում է, որ հիմնադրամի կապիտալում կներառվի նաեւ մասնավոր հատվածը, իսկ հիպոթեկային հիմնադրամի ընդհանուր կապիտալը մինչեւ տարեվերջ կկազմի շուրջ 30 մլրդ դրամ: «Հիպոթեկային հիմնադրամի ստեղծումը նոր խթան կհաղորդի մեր շուկաներին, ինչն էլ կնպաստի շինարարության տեմպերի աճին»,-հավելե է Ջավադյանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---