ՊՆ-ն հերքում է․ Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել

ՊՆ-ն հերքում է․ Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական հերթական ապատեղեկատվությունը։

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---