Կանադայում կանցնեն Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 5-ամյակին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Կանադայի Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 5-ամյակի կապակցությամբ երկրի հայ համայնքը մի շարք խոշոր միջոցառումներ կանցկացնի: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Կանադայի հայերի կոնգրեսում (OAK): Կանադայի հայերի կոնգրեսը ապրիլի 21-ին երկրի շուրջ 20 խոշոր հայկական կազմակերպությունների աջակցությամբ միջոցառում կանցկացնի Կանադայի խորհրդարանում, որին հրավիրված են կանադացի խորհրդարանականներ, սենատորներ, Կանադայում հավատարմագրված այն երկրների դեսպաններն, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:



Միջոցառման ընթացքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի օրինագծի չորս համահեղինկաների, ինչպես նաեւ երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի մեծարումը, որը հավանություն տվեց միջնորդությանն ու Կանադայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---