Առաջարկ. Օրենքով սահմանել «ժեստերի լեզու» հասկացությունը![]() 4 հուլիսի 2022 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկել է օրենքով սահմանել «ժեստերի լեզու» հասկացությունը՝ լրացում կատարելով «Լեզվի մասին» օրենքում։ Նախատեսվում է, մասնավորապես՝ - հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները և ավելացնել դրանց ծավալը, - հստակեցնել կարգավորող պետական մարմնի լիազորությունները ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսալսողական տեղեկատվության ներկայացման նվազագույն տեխնիկական պահանջների և հեռարձակման ժամերի սահմանման վերաբերյալ - սահմանել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք նաեւ տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն տարածելու, կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն պարունակելու դեպքում, - հայերեն ենթագրերով և ժեստերի լեզվի թարգմանությամբ լրացուցիչ և պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել Հանրային հեռարձակողների համար, ներառելով կրթական, առողջապահական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումները, պաշտոնական տեղեկատվությունը, արտակարգ դրության ժամանակ հատուկ թողարկումները և սոցիալական գովազդը, - «Լեզվի մասին» ՀՀ օրենքում և սահմանել «Ժեստերի լեզու» հասկացությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |