Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

PanARMENIAN.Net - ‌Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը դարձել է Մալթայում ավարտված Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Հայաստանի հավաքականը եզրափակչում 84:68 հաշվով առավելության է հասել Մալթայի նկատմամբ և դարձել առաջնության չեմպիոն:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 41 միավոր, 10 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Առաջնությանը Հայաստանից բացի մասնակցում էին Անդորրան, Ադրբեջանը, Մալթան, Ջիբրալթարը, Սան Մարինոն։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---