Րաֆֆի Հովհաննիսյանը Փաշինյանին Եռաբլուրում «ծնկաչոք աղոթքի» է հրավիրում![]() 4 հուլիսի 2022 - 13:52 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական հրավեր է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հանդիպելու Եռաբլուրում «ծնկաչոք աղոթքի»։ «Դուք ուժեղ եք, որոշեք մեկը․ Րաֆֆի Հովհաննիսյան Քաղաքացի Փաշինյան Հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի։ Առանց խցիկների կամ «ստատուս»-ների։ Օրն ու ժամը՝ ձեր հայեցողությամբ: Մաքուր և ազնիվ լինելու դեպքում՝ միգուցե ամեն ինչ տեղն ընկնի։ Այս տարբերակը նախընտրելի է։ Հանկարծ չուզենաք՝ կարող ենք հանդիպել հեռուստաեթերում՝ հանրային, թե ազատական։ Քանի որ երկուսի «դոստուպն» անգամ ինձ համար վաղուց անմատչելի է, մանրամասները դարձյալ ձեզ եմ թողնում։ Սա բառախաղ չէ։ Համաքաղաքացու վերջին ճիգերն են՝ խղճի հաշտեցում պեղելու, Հայոց պատմագրության աղետաբեր ընթացքը շտկելու, Հայրենիքին, հաջորդ զինվորին սպառնացող բախտորոշ բռնահարվածը շեղելու համար։ Մենք մեզ պետք է հերթափոխենք, թե չէ՝ մեզ են փոխելու, պետությունն էլ՝ հետը։ Ավելորդ բաներ չգրեմ։ Սպասում եմ, կամ էլ՝ ոչ»,-ասվում է հրավերի մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |