Բայրամով․ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում![]() 4 հուլիսի 2022 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում։ «Մենք ողջունում ենք Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային, այդ թվում «3+3» ձևաչափով համագործակցությանը մասնակցության առումով։ Մոտ ապագայում Իրանը կընդունի այդ ձևաչափով հանդիպումը»,-ասել է նա Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, գրում է Interfax.az-ը։ Բայրամովը նաև ասել է, որ Ադրբեջանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ «Մենք հայտարարել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և միջազգային հաղորդակցությունը վերականգնելու մեր պատրաստակամության մասին»,-ասել է նա։ Բայրամովը նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանում մեքենաների և տրակտորների համատեղ արտադրութուն հիմնել։ Անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության նախագծին՝ Բայրամովն ասել է, որ մոտ ապագայում կսկսվի առաջին կամրջի կառուցումն այդ տարածաշրջանում։ «3+3» ձևաչափում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, ՌԴ-ն և Իրանը։ Վրաստանը, սակայն, հայտարարել է, որ չի մասնակցելու ձևաչափի հանդիպումներին և ներկա չի եղել առաջին հանդիպմանը, որը կայացել է 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |