Միշելն ու Ալիևը քննարկել են «բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը»![]() 4 հուլիսի 2022 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՀՀ և Ադրբեջանի երկխոսության «բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը»։ Այս մասին Միշելը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Նշել եմ կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը ԵՄ համար: Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, կապի և սահմանային հարցերի լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- գրել է նա։ Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի ընթացքում, ըստ պաշտոնական հայտարարությունների, պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանն ուղղված հետագա աշխատանքների, սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի աշխատանքները սկսելու վերաբերյալ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |