Միրզոյանն ու Հնդկաստանի ԱԳՆ քարտուղարը խոսել են Հյուսիս-հարավի մասին 4 հուլիսի 2022 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացման, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում գործակցության հեռանկարները: Վերման Հայաստանում է` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել տարբեր ուղղություններով, ներառյալ՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտնեսության և առողջապահության ոլորտներում փոխգործակցությունը խթանելու նպատակով գործադրվող ջանքերը: Կարևորվել է գործարար շրջանակների միջև կապերի շարունակական ամրապնդման և ներդրումների խթանման համար գրավիչ պայմանների ստեղծումը: Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության էլ ավելի ամրապնդման հնարավորությունների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծման հասնելու գործում և գոհունակություն հայտնել հնդկական կողմի դիրքորոշման կապակցությամբ՝ ի աջակցություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացին: Արարատ Միրզոյանը նաև վերահաստատել է Հայաստանի սատարումը Հնդկաստանին՝ Ջամմուի և Քաշմիրի հարցում: Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմայի համանախագահությամբ, որը մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի բացման խոսքով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |