Ուզբեկստանի սահմանադրությունում կպահպանվի Կարակալպակստանի ինքնիշխանության դրույթը![]() 4 հուլիսի 2022 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանի սահմանադրությունում կպահպանվի Կարակալպակստանի ինքնիշխանության դրույթը։ Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Սահմանադրության մեջ այդ դրույթի պահպանմանը։ Պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել, որ երկրի սահմանադրության 70, 71, 72, 73, 74, 75 հոդվածներն անփոփոխ մնան, գրում է ՌԻԱ Նովոստին։ Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսում հուլիսի 1-ից ցույցեր էին սկսվել, քանի որ սահմանադրության նոր խմբագրության մեջ այլևս չէր հիշատակվելու տարածաշրջանի ինքնիշխանությունը։ ՆԳՆ-ն ցույցերն ապօրինի էր հայտարարել, ցուցարարները փորձել էին զավթել կառավարական շենքերը։ Անկարգությունների արդյունքում 18 մարդ է զոհվել։ 516 մարդ բերման է ենթարկվել։ Հուլիսի 2-ին Կարակալպակստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը կգործի մինչև օգոստոսի 2-ը։ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը ժամանել է Նուկուս և առաջարկել է պահպանել ինքնիշխանության մասին դրույթը։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվել է հունիսի 25-ին, հանրային քննարկումներն ավարտվելու են հուլիսի 5-ին։ Կարակալպակստանը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը, բնակչությունը մոտ 2 մլն է։ Կարակալպակները թյուրքական էթնիկական խումբ են, Կարակալպակստանի հիմնական բնակչությունը։ Լեզուն կարակալպակերենն է։ Դավանում են սուննի իսլամ։ Մինչև XX դ. սկիզբը կարակալպակներիի տնտեսական, հասարակական և ընտանեկան կյանքում պահպանվում էին տոհմացեղային հարաբերություններ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |