«Դիմադրություն» շարժումը երթի է դուրս եկել՝ շղթայված Սահմանադրությունը թողնելով ՍԴ դիմաց![]() 5 հուլիսի 2022 - 12:54 AMT PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժումը շղթայված Սահմանադրությամբ ու քաղբանտարկյալների նկարներով երթ է իրականացնում Երևանում՝ բողոքելով Սահմանադրական կարգի խախտման բազմաթիվ դրսևորումների դեմ։ Երթի մասնակիցները շղթայված Սահմանադրությունը թողել են ՍԴ շենքի մոտ, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը երթին ընդառաջ ասել է, որ Սահմանադրությունը և ՍԴ-ն զուտ բառեր չեն, և հուլիսի 5-ին միշտ հպարտություն, կարևոր առաքելության է զգացել, մինչդեռ այժմ գործող իշխանություններն ամեն կերպ տրորում են Սահմանադրությունը, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Դուք հիշո՞ւմ եք՝ ՍԴ կազմի նկատմամբ ինչ գրոհ էին իրականացնում, ինչ հռետորաբանություն էր օգտագործվում, քրեական գործեր էին հարուցվում, և այդ ամենը՝ Սահմանադրությունը ոտնահարելով։ Եվ, ի վերջո, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ է Սահմանադրության տրորում։ Անկախության հռչակագրից, սկզբունքներից շեղվելը, ինչպիսիք Հայոց ցեղասպանության և Արցախի հարցերն են, նույնպես Սահմանադրության խախտում է», - ասել է պատգամավորը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |