Սոնա Մնացականյանի՝ Արցախում տեխնոդպրոց բացելու նպատակը կիրականանա![]() 5 հուլիսի 2022 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում անցկացվող Tech Week Gyumri 2022-ի շրջանակում հայտարարվել է, որ ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված 29-ամյա Սոնա Մնացականյանի՝ Արցախում տեխնոդպրոց բացելու կիսատ մնացած երազանքը կյանքի կկոչվի։ Tech Week Gyumri 2022-ի ընթացքում Instigate mobile-ի ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանն ասել է, որ այս նպատակի համար իրականացվում է «Թևեր» դրամահավաքը ՝ կյանքի կոչելու Մնացականյանի կիսատ թողնված երազանքը, տեղեկացնում է Armenian Business News-ը։ «Սոնան ուներ ծրագրեր, որոնց մի մասին մենք ծանոթ էինք, մի մասին, ցավոք՝ ոչ: Վերջին կարևոր ծրագրերից մեկն Արցախում տեխնոդպրոցն էր՝ իր կողմից մշակված կրթական ծրագրով»,- նշել է Սպարտակ Կյուրեղյանը: Ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խաչմերուկում ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 29-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Նշված մեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել էր, հետո ազատ արձակվել։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |