Կիրակոսյան․ Սահմանադրությունը, պետխորհրդանիշները պետք է որպես արժեք ամրապնդել և ավելի զարգացնել 5 հուլիսի 2022 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի և ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համատեղ քննարկմանն ժամանակ ասել է, որ Սահմանադրությունը, պետական խորհրդանիշները պետք է որպես արժեք պահպանել, ամրապնդել և ավելի զարգացնել։ «Դրանք մեր ինքնիշխանության ամենակարևոր հենքն են և պետք է վերածվեն ավելի ընդունելի և համընդհանուր արժեքների»,- ասել է նա, գրում է Factor.am-ը։ Անդրադառնալով մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Կիրակոսյանը նշել է. «Բացի նրանից, որ մենք բովանդակային առումով քննարկում ենք, փորձում ենք հասկանալ սահմանադրական զարգացման ինչ ուղենիշներ պետք է ընտրենք, այս գործընթացը խաղում է նաև յուրօրինակ դեր խորհրդանիշների վերաիմաստավորման հարցում: «Սահամանադրական բարեփոխումները եթե մեթոդաբանորեն ճիշտ են ընթանում, ապա դա հնարավորություն է ընձեռում, որ գործընթացը լինի ներառական: Գիտեք՝ Սահմանադրությունը պետության առանցքային, հիմնաքարային փաստաթութն է և այնտեղ պետք է արտացոլված լինեն պետության անկյունաքարային ուղենիշները: Դրանք բացահայտելու համար այլ տարբերակ, քան երկխոսությունը, քնարկումները, չկան»,-ասել է նա: Ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը ու մինչև տարեվերջ պետք է ներկայացվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |