Պապոյան․ Ֆիզանձանց անունով արված փոխանցումների ներհոսքը 2021-ի համեմատ 2.2 անգամ ավելացել է 5 հուլիսի 2022 - 16:55 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման հիմնական պատճառին, թվեր է հրապարակել՝ նշելով, որ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների ներհոսքը 2021-ի համեմատ 2.2 անգամ ավելացել է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ 2020թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերություն) կազմել է 149 մլն դոլար: «2021թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքն էլ կազմել է 281.5 մլն դոլար: 2022թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 612.4 մլն դոլար»,- նշել է նա։ Այսինքն, ըստ Պապոյանի, ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում 2020թ. համեմատ ավելացել է 4.1 անգամ, իսկ 2021թ. համեմատ՝ 2.2 անգամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |