ՌԴ-ն չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին» 5 հուլիսի 2022 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Երգի միջազգային մրցույթին մասնակցելու համար ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղարկվել է։ Այդ մասին հայտարարել է Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը, որը ընտրական փուլի կազմակերպիչն էր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ նման որոշում է կայացվել, քանի որ ՌԴ «Առաջին ալիքը, Համառուսաստանյան պետական հեռուստատեսության և հեռարձակման ընկերությունը և «Օստանկինո» ռադիոկայանը դուրս են եկել Եվրոպական հեռարձակողների միությունից՝ ի պատասխան «Եվրատեսիլ–2022» երգի մրցույթից Ռուսաստանի մասնակցին հեռացնելուն»։ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Մանկական Եվրատեսիլը» կանցնի Երևանում նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած մրցույթում ՀՀ-ն ներկայացնող Մալենայի հաղթանակի շնորհիվ։ «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե մրցույթի մասնակիցների, թե բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»,- ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Photo. Ria Novosti Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |