Սարգիս Ադամյանը պաշտոնապես դարձել է «Քյոլնի» ֆուտբոլիստ![]() 6 հուլիսի 2022 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը պաշտոնապես դարձել է «Քյոլն» ակումբի ֆուտբոլիստ՝ տեղափոխվելով «Հոֆենհայմից»։ Ինչպես հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը, 29-ամյա ֆուտբոլիստը 5 ամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Ադամյանն ասել է լրագրողներին, որ կաշխատի արագ լավ մարզավիճակի գալ և անհամբեր սպասում է նոր խաղաշրջանի մեկնարկին, գրում է eurofootball.ru-ն։ Ադամյանը կկրի 23 համարի մարզաշապիկը։ Նախորդ խաղաշրջանում Ադամյանը վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս «Բրյուգգեի» կազմում։ Նա մասնակցել է 15 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |