Դավիթ Տոնոյանի փաստաբանները կմիջնորդեն, որ նրան թույլատրվի տեսակցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Դավիթ Տոնոյանի փաստաբանները կմիջնորդեն, որ նրան թույլատրվի տեսակցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ «Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական և կոպիտ խախտումը»:

Նշվում է, որ հաջորդ դատական նիստի ընթացքում Տոնոյանի փաստաբանական խումբը, բացի դատավոր Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց, նաև միջնորդելու է մասնակիորեն վերացնել նրա տեսակցությունների վրա դրված արգելքը՝ թույլատրելով ԶԼՄ ներկայացուցիչների հետ տեսակցությունը:

«Ինչպես արդեն նշել էինք, Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով 27.06.2022թ. նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ: Դրանից հետո ակնկալում էինք, որ հաջորդ դատական նիստը պետք է նշանակվի ամենասեղմ ժամկետներում, մինչդեռ պարզվեց, որ դատավոր Շահվերդյանը այս անգամ էլ մեկնել է ամենամյա արձակուրդի՝ հաջորդ դատական նիստը նշանակելով 2022 թվականի օգոստոսի 8-ին, այսինքն՝ որպես այդպիսին կայացած նախորդ դատական նիստից մոտ 2 ամիս հետո:

Սա այն ակներև ցուցիչն է, որը խոսում է ողջամիտ ժամկետների անտեսման և Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների հերթական և կոպիտ խախտման մասին»,-ասվում է փաստաբանների հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվել է հրթիռների գործով՝ 2.3 մլրդ դրամ հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեղադրանքով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---