Լարսն աշխատում է արտակարգ ռեժիմով․ Սահմանին ՌԴ-ից Վրաստան մեկնողների մեծ հերթեր են 6 հուլիսի 2022 - 13:07 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-Վրաստան սահմանի Վերին Լարս անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Օրական թողունակության պահանջարկը գերազանցված է 2-3 անգամ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիա գծով գլխավոր վարչությունը։ «Գործում են բոլոր 13 անցակետերը։ Չնայած դրան, անցակետերում կուտակվում են ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար տրանսպորտային միջոցներ։ Ուստի, Վրաստան մեկնող զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն, որ սպասումը կարող է մինչև 24 ժամ տևել»,-ասվում է ՌԴ ԱԻՆ հաղորդագրության մեջ։ Ուկրաինայում պատերազմի պատճառով զգալիորեն աճել է Վրաստանի տարանցիկ միջանցքի ծանրաբեռնվածությունը։ Մաքսակետերը չեն հասցնում ժամանակին մշակել բեռնափոխադրումների հոսքերը, չնայած աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Երբեմն բեռնատարները ստիպված են լինում մինչև մեկ ամիս սպասել անցակետում։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնտու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի |