Պատգամավորը՝ Պապիկյանին․ Պատերազմի ժամանակ այդպես էլ չհասկացանք՝ ով էր ղեկավարում այն![]() 6 հուլիսի 2022 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է ԶՈւ բարեփոխումների փաթեթը, ՊՆ նախկին փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ այդպես էլ չհասկացանք՝ ով էր ղեկավարում պատերազմը։ «Ամեն մեկն իր վրայից պատասխանատվությունը գցում էր, վերջում պարզվեց, որ մեղավորը վարչապետն է։ Եթե ԳՇ պետը դառնում է ՊՆ առաջին տեղակալ, պատերազմի ժամանակ պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում՝ ԳՇ պե՞տի, թե՞ նախարարի»,-ասել է նա։ Պապիկյանը պատասխանել է, որ ինչպես գործող, այնպես էլ նոր կարգավորումներով, յուրաքանչյուր անձ պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար: «Բայց քաղաքական պատասխանատուն պաշտպանության նախարարն է: Նոր օրենքի նախագծով հստակ նշվում է պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի լիազորությունների ու պարտավորությունների շրջանակը»,-ասել է նա։ Պապիկյանն ասել է նաև, որ մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ ԶՈւ-ի և նախարարության կառուցվածքի վերաբերյալ աշխատել են ՌԴ գործընկերների հետ։ Նա հավելել է, որ ՀՀ ԶՈւ նոր կառուցվածքային մոդելի համար հիմք է ընդունվել Ռուսաստանի ԶՈւ կառուցվածքը։ Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նախագծերի փաթեթին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |