Առաջարկ. Ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացողների շրջանակը

Առաջարկ. Ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացողների շրջանակը

PanARMENIAN.Net - ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք բնագավառներում:

Նախագիծը ներկայացնող ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ասել է, որ վերոնշյալ բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափորոշիչները սահմանելու լիազորությունը նախատեսվում է վերապահել կառավարությանը։

Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով կապահովվի նաև «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: ‌

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---