Ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային քննարկում է եղել![]() 6 հուլիսի 2022 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ապատեղեկատվության դեմ պայքարի ՀՀ ազգային ռազմավարության նախագծի հանրային ներկայացում-քննարկում անցկացվել։ Քննարկումը կազմակերպել մէին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը համատեղ կազմակերպեցին Ռազմավարության գլխավոր նպատակն է ապահովել ՀՀ կառավարության պատշաճ արձագանքն ընդդեմ ապատեղեկատվության՝ կանխարգելելով, նվազեցնելով ու չեզոքացնելով ապատեղեկատվության ռիսկերը։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով՝ այս նպատակով առանձնացրել է 3 հիմնական գերակա ուղղություն: Առաջին գերակա ուղղությունն է հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով, տեղեկացնում է Արմենպրեսը։ Երկրորդ ուղղությունը, որի վրա խարսխվում է ռազմավարությունը, փոխգործակցության բարելավումը և մասնավոր հատվածի մոբիլիզացումն է: «Մեծ դեր ենք հատկացրել մասնավոր բիզնեսին, հատկապես ՏՏ-ում ներգրավված ընկերություններին, որոնք էական դեր կարող են ստանձնել հատկապես արհեստական բանականությունը օգտագործելու, առաջնային նորարարական գործիքներ ստեղծելու հարցում: Դրանք կարող են օգնել, որպեսզի և՛ կառավարությունը, և՛ քաղաքացիները արագ հայտնաբերեն կեղծ լուրերը, թացը չորից տարբերեն և դրանց հանդեպ արագ դիմակայություն ձևավորեն»,- նշել է Դոյդոյանը: Ռազմավարության երրորդ ուղղությունն է մեդիաազատությունների ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակի բարձրացումը ՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայությունը: Դա ենթադրում է մեդիագրագիտության տարածման պետական ռազմավարության մշակման աշխատանքների համակարգում, մեդիագրագիտության ինտեգրում հանրակրթության մեջ, ուսուցիչների վերապատրաստումներ, հանրակրթությունից դուրս մնացած խմբերի հետ աշխատանք, հանրային և համայնքային ծառայողների վերապատրաստումներ և կարողությունների զարգացում: «Այս նախաձեռնությունը երկամյա ժամանակահատվածի համար է մշակված, և վստահ ենք, որ երկու տարի անց, երբ արդեն կամփոփենք արդյունքները, մենք հպարտությամբ կկարողանանք արձանագրել, որ այն իսկապես որոշակի ազդեցություն է ունեցել մեր երկրում: Կարծում եմ մեր քաղած դասերը ուսանելի կլինեն նաև մեր հարևան երկրների համար»,- ընդգծել է Դոյդոյանը: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ մեր օրերում ապատեղեկատվությունը մեծագույն մարտահրավեր է, և այդ խնդրին բախվում են բոլոր երկրները: «Ողջունելի եմ համարում միասնական հարթակի ստեղծումը և կարծում եմ, որ բոլոր ռեֆորմներում և բոլոր ռազմավարություններում քաղաքացիական հասարակության ներգրավումը միայն օգուտ է տալիս և ավելի լավարկում է ռազմավարությունը»,- նշել է Հարությունյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |