Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և պայմանագիր կնքած զինծառայողը 3 սենյականոց ծառայողական բնակարան կստանա Երևանում![]() 6 հուլիսի 2022 - 18:56 AMT PanARMENIAN.Net - 2022-ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն ծառայողական բնակարաններ: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զինծառայողը Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը սահմանված է 28.5 մլն դրամ: 2026 թ. ուսումնառությունն ավարտելուց հետո վերջինս կստանա բնակարան և կտնօրինի մինչև ծառայության ավարտը՝ բացառությամբ այն վաճառելու իրավունքի: Նախարարը տեղեկացրել է, որ սպան կարող է բնակարանը հանձնել վարձակալության՝ հաշվի առնելով Երեւանում եւ մարզերում վարձակալության գների տարբերությունը: Սպան սեփականության իրավունք կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո: Պապիկյանն ասել է նաև, որ 20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին տրամադրվելու է անհատույց սեփականության իրավունքով: Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվելու է նրա ընտանիքի անդամներին: Բնակարանների տրամադրման այս կարգը կվերաբերի նաև գործընկեր երկրների ռազմական ուսումնական հաստատություններում ուսանած երիտասարդներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |