ԱՆ․ Աշտարակում պայթյունից տուժածներից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք

ԱՆ․ Աշտարակում պայթյունից տուժածներից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք

PanARMENIAN.Net - Հայաստանից Աշտարակի բանկերից մեկում հուլիսի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացիներից 1-ը մահացել է, 4-ը հոսպիտալացվել ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Տուժածներից ևս 2-ը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Հուլիսի 6-ին` ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---