Պապիկյան․ Մրցույթից դուրս մնացած 513 զինծառայողի հիփոթեքով տուն ձեռք բերելու նախագիծ է մշակվում 6 հուլիսի 2022 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է, որ մրցույթից դուրս մնացած 513 զինծառայողի հիփոթեքով տուն ձեռք բերելու հնարավորություն տվող նախագիծ է մշակվում, տեղեկացնում է Factor.am-ը։ https://factor.am/530858.html Խոսքն ընթացիկ տարվա շահառու զինծառայողների մասին է, որոնք վիճակահանության արդյունքում դուրս են մնացել արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալու ծրագրից՝ վիճակահանության արդյունքում։ Ըստ գործող կարգի, կառավարության որոշմամբ արտոնյալ պայմաններ են սահմանված սպաների համար 7 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկ ստանալու համար, որի 3 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը։ Կառավարությունը վճարում է նաև 10 տոկոս կանխավճարը։ Այս ծրագրով կառավարությունը տարեկան տրամադրում է 500 տեղ, այս տարի դիմել էր 1013 սպա և ենթասպա։ Ծրագիրը գործում է նաև կուրսանտների համար։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |