Սամխարաձե․ Պատրաստ ենք Թբիլիսիում կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպումը

Սամխարաձե․ Պատրաստ ենք Թբիլիսիում կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպումը

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն Բիրմինգհեմում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ասել է, որ պատրաստ են Թբիլիսիում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների անդամների հանդիպում, հայտնում է Report.az-ը։

Խոսելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորության մասին՝ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է կայունացնող դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։

«Մենք պատրաստ ենք ընդունել Թբիլիսիում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու նպատակով»,-ասել է նա։

Նիկոլոզ Սամխարաձեն ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավարն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---