ԱՀԿ-ն մտադիր է արտահերթ նիստ գումարել կապիկի ծաղկի բռնկման պատճառով 7 հուլիսի 2022 - 15:56 AMT PanARMENIAN.Net - ԱՀԿ-ն մտադիր է արտահերթ նիստ գումարել կապիկի ծաղկի բռնկման պատճառով։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը՝ կրկին մտահոգություն հայտնելով մարդկանց շրջանում այդ հիվանդության բռնկման վերաբերյալ։ «Ինձ նախկինի պես մտահոգում են կապիկի ծաղկի տարածումն ու ծավալները»,-ասել է նա Le Figaro-ին, գրում է Interfax-ը։ Արտահերթ նիստում նախատեսվում է գնահատական տալ ճգնաժամի լրջությանը։ Ենթադրվում է, որ նիստը կկայան հուլիսի 18-ից հետո։ ԱՀԿ ղեկավարը նշել է, որ աշխարհի 58 երկրում այդ հիվանդության ավելի քան 6000 դեպք է գրանցվել։ Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։ Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |