Բայրամով․ ՀՀ-ն առաջարկում էր հետ քաշել զորքերը սահմանից, բայց Ադրբեջանը հրաժարվեց 7 հուլիսի 2022 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով սահմանազատման հարցին, ասել է, որ սահմանազատման հանձնաժոողովներ հաջողվել է ձևավորել տևական և բարդ գործընթացից հետո։ «Հայաստանն առաջարկում էր դեէսկալացիայի միջոցներ ձեռնարկել սահմանին և հետ քաշել զորքերն ու սահմանապահներին սահմանից, սակայն, ադրբեջանական կողմը հրաժարվել է, քանի որ իր սահմանները պաշտպանելն Ադրբեջանի սահմանադրական իրավունքն ու պարտականությունն է»,- ասել է նա, գրում է Interfax.az-ը։ Նա հայտնել է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստի օրը դեռ որոշված չէ, իսկ, ընդհանուր առմամբ, «սահմանազատման գործընթացը հեշտ չի լինելու»։ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, թե Ադրբեջանը կողմ է «սահմանների ցիվիլ որոշմանը՝ իրավական և պատմական փաստաթղթերի հիման վրա»։ Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |