Քերոբյան. ՀՀ իշխանությունն աշխատում է ՌԴ-ից ժամանածների համար երկրում գտնվելու սահմանափակումը մեղմելու վրա 7 հուլիսի 2022 - 19:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ իշխանությունն աշխատում է ռուսաստանցիների համար երկրում երկարաժամկետ գտնվելու սահմանափակումը մեղմելու վրա։ Այդ մասին նախարարն ասել է ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։ «ՀՀ տարածքում կացության սահմանափակում կա` առանց գրանցման կարելի է մնալ մինչև 6 ամիս, սակայն հիմա իշխանություններն աշխատում են այդ պահանջը մեղմելու ուղղությամբ: Մյուս հարցերում Հայաստանը business-friendly միջավայր է, հարկային և մյուս մարմինները փորձում են օգնել բիզնեսին, ոչ թե խանգարել»,-ասել է նա։ Քերոբյանը հայտնել է նաև, որ մարտից ի վեր ավելի քան 30,000 ռուսաստանցի է տեղափոխվել Երևան՝ երկարաժամկետ հեռանկարներով։ «Այդ մարդիկ հաշիվներ են բացել, ինչպես նաև ավելի քան 1200 ընկերություն և ԱՁ։ Նրանք ազդեցություն են թողնում նաև երկրի սոցիալական նկարագրի վրա։», – ասել է Քերոբյանը՝ որպես օրինակ նշելով նորեկների նախաձեռնած բնապահպանական շարժումը։ Նախարարը նշել է նաև, որ ՀՀ ամբողջ տարածքում ընդունվուm են «Միր» բանկային քարտերը։ Փետրվարի վերջից, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, դեպի ՀՀ ռուսաստանցիների մեծ ներհոսք է նկատվում։ Եկողներ կան նաև Ուկրաինայից և Բելառուսից, բայց նրանք քանակը շատ ավելի քիչ է։ ՀՀ ներգաղթող ռուսաստանցիների բավականին մեծ մասը ՏՏ ոլորտից է, սակայն, հայտնի չէ, թե նրանք որքան կմնան Հայաստանում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |