Ադրբեջանցիները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են Վայոց ձորի Ելփին գյուղի ուղղությամբ

Ադրբեջանցիները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են Վայոց ձորի Ելփին գյուղի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին` ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղիհատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---