Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովը 8 հուլիսի 2022 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերին 11-13-ին Երևանում կայանալու է «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։ Քննարկման առարկա է դառնալու «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնության 15 նպատակից 3-ը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականությունը», «Պատմական պատասխանատվությունը» և «Բնակչության աճը»։ Հուլիսի 7-ին Մատենադարանում տեղի է ունեցել «Ապագա Հայկականը» Համաժողովի մեկնարկի ազդարարման միջոցառումը, որով տրվել է համաժողովին մասնակցության հայտերի ներկայացման և փորձագիտական խմբերի ձևավորման մեկնարկը: Պանելային քննարկմանը մասնակցած «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այս նոր նախաձեռնությունը բերելու է հաջողության, գրում է «Առավոտը»։ «Դա ոչ միայն մեր երազանքն է, այլև մեր պահանջն է, քանի որ 21-րդ դարում առանց համագործակցության, առանց միասնականության՝ հնարավոր չէ առաջ շարժվել»,-ասել է: Նա վստահ է, որ «Ապագա Հայկականը» նախաձեռնության շնորհիվ հնարավորություն են ունենալու աշխատել միասնաբար, նոր լուծումների ճանապարհներ քննարկել, արդյունավետ լուծումներ գտնել և փոփոխություններ իրականացնել: Նա նաև կարևորել է, որ աշխարհում և ընդհանրապես վերականգնվի հայի նկատմամբ հարգանքը, որը եղել է մեր պատմության ընթացքում և հային ոչ թե որպես լավ առևտուր անող ճանաչեն, այլ՝ որպես կրթված ազգի ներկայացուցիչ, որպեսզի հայը դառնա օրինակ և մոդել բոլորի համար: Համաժողովն ունենալու է 200 մասնակից Հայաստանից, Արցախից և Սփյուռքից՝ ընտրված բաց վիճակահանության միջոցով։ Նրանք հնարավորություն են ունենալու բաց քննարկում ծավալելու «Ապագա Հայկականը» նախաձեռնության 15 նպատակների կյանքի կոչման հնարավոր քաղաքականության ու ծրագրերի շուրջ և ներկայացնելու առաջարկություններ իշխանություններին և կազմակերպություններին հայրենիքում և սփյուռքում: Ընթերցեք նաև․ ԱՀ պետնախարար․ «Ապագա Հայկականը» նախաձեռնության հետ համատեղ լուծում կտրվի բազում խնդիրների Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |