Քաղաքապետարան․ Թափառող շները քնեցվում են բացառապես լեյշմանիոզ, ժանտախտ և անբուժելի հիվանդությունների դեպքում 8 հուլիսի 2022 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը, անդրադառնալով թափառող կենդանիների անհիմն քնեցումների մասին լուրերին, հայտարարել է, որ թափառող շները քնեցվում են բացառապես լեյշմանիոզ, ժանտախտ և անբուժելի հիվանդությունների դեպքում։ Քնեցվում են նաև ծանր, անբուժելի այլ հիվանդություններ, օրինակ՝ ուռուցքներ ունեցող կամ ավտովթարների հետևանքով մահամերձ շները, որոնց կյանքը փրկել հնարավոր չէ: Քնեցումն արվում է հատուկ դեղորայքով: Նշվում է, որ առողջ, ստերջացված ու պատվաստված կենդանիների մեծ մասը բաց է թողնվում նույն տարածքներում: «Վերջին շրջանում տարատեսակ խոսակցություններ կան, որ ՀՈԱԿ-ը զբաղվում է անհիմն քնեցմամբ: Անհեթեթությունն այն էր, որ հուլիսի 1-ից մասսայական քնեցում է լինելու: Այդ տեղեկությունները մտացածին են և կեղծ: էֆթանազիայի են ենթարկվում բացառապես այն կենդանիները, որոնք ունեն վտանգավոր վարակիչ հիվանդություններ․․․Լեշմանիոզն ամենատարածվածն է Երևանում: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ օրինակ մայիսին մեզ մոտ բերված մոտ 500 կենդանիներից 10%-ն ունի լեյշմանիոզ հիվանդությունը: Այդ կենդանիների հիմնական մասը Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից էին»,-ասել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանը: Մոտ 80 շան խնամքն այսօր իրականացվում է կենտրոնի կացարանում: Այստեղ այն շներն են, որոնց տերերը պարզապես հրաժարվել են, հանձնել կենտրոնին: «Այստեղ շներն օրը երկու անգամ կերակրվում են հատուկ կերով, ստանում ջուր, նաև զբոսանքի դուրս գալիս»,-նշել են կենտրոնի աշխատակիցները: Կենտրոնում պահվող շները հետագայում կհանձնվեն որդեգրման: Գործընթացն աժմ դադարեցված է. մշակվում է նոր կանոնակարգ, որպեսզի որդեգրված շները որոշ ժամանակ անց կրկին չհայտնվեն փողոցում: Դրա համար նախ պետք է ստուգել խնամելու պայմանները, պարտադիր հաշվառել կենդանուն վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծման համար նախատեսում է ոլորտային մի շարք բարեփոխումներ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |