«Կանաչ» տեխնոլոգիաների միջոցով բարձրանում է բիզնեսի արդյունավետությունը 8 հուլիսի 2022 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ակբա Լիզինգն ու Հայաստանում ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը»՝ GEFF-ը, գործարարների համար կազմակերպել են հանդիպում` պատմելու, թե ինչպես ճիշտ ներդրում կատարել, ինչպես օգտվել պետական սուբսիդավորման ծրագրերից, որպեսզի սեփական տնտեսությունը կառավարեն ավելի խելացի և քիչ ռեսուրսներով, բայց՝ մեծ արդյունքով: Այս ձևաչափով առաջին նման հանդիպումը Վայոց ձորի մարզում է, որտեղ հայկական գինեգործական ժառանգությունն է: Գինեգործության ոլորտում «կանաչ» տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է նաև միջազգային մրցունակության բարձրացմանը:
«Ծրագրերը մեր գործընկերներին հնարավորություն են տալիս օգտվել պետական սուբսիդավորման ծրագրերից ու լիզինգով ձեռք բերել հիմնական միջոցներ՝ սուբսիդավորումից հետո 0-5% տարեկան տոկոսադրույքով, ինչպես նաև վերազինել արտադրությունն ու բարելավել արտադրողականությունը: Հնարավորությունները ներկայացնելու համար մենք ինքներս ենք հանդիպման եկել մարզ, որպեսզի մեր գործընկերներն ամառային այս ծանրաբեռված սեզոնին իրենց ժամանակը ճանապարհներին չվատնեն և տեղում կարողանանք գտնել բոլոր հնարավոր լուծումները»,- նշել է Ակբա Լիզինգի Մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը: «Հայաստանի համար գյուղանտեսությունn առաջնային է, և հաշվի առնելով տվյալ ոլորտի աճի արագ տեմպերը՝ պետք է նշել, որ ոլորտում առկա են բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներ, որոնք ընկերություններին թույլ կտան ոչ միայն դինամիկ զարգանալ, այլև բարձր մակարդակի վրա պահել հիմնարկների էներգաարդյունավետությունը: Գինեգործությունն արագ զարգացող ճյուղ է, և կարևոր է, որ միջազգային հարթակում մրցունակ լինեն: Այդ ոլորտի համար կարևոր է էներգաարդյունավետությունն ու ռեսուրսարդյունավետությունը»,- նշել է Հայաստանում GEFF ծրագրի տեխնիկական խորհրդատու Վարդան Խաչատրյանը:
Ակբա Լիզինգի բազմաթիվ գործընկերներ արդեն իսկ կիրառում են «կանաչ» տեխնոլոգիաները, որոնք օգնում են տնտեսություններին դառնալ ավելի կայուն և եկամտաբեր: Նման հանդիպումներ կլինեն Հայաստանի տարբեր մարզերում: ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում իրագործվում է GCF և CIF օժանդակությամբ. նպաստում է Հայաստանի կանաչ տնտեսությանն անցնելու գործընթացին՝ տրամադրելով 37 միլիոն դոլարի ֆինանսավորում էներգաարդյունավետ, վերականգնվող էներգիայի և կլիմայի ադապտացման ներդրումների համար: Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |