Փաշինյան․ Խորապես ցնցված եմ Աբեի սպանության գույժից 9 հուլիսի 2022 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության կապակցությամբ՝ նշելով, որ խորապես ցնցված է նրա սպանության գույժից։ Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության գույժից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն բացահայտել նախկին վարչապետի սպանությունը և պատժել մեղավորներին: Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Շինձո Աբեի հարազատներին ու մերձավորներին»: Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն սպանվել է հուլիսի 8-ին՝ նարա քաղաքում հանրահավաքի ժամանակ հնչած կրակոցներից։ Նա պարանոցի և կրծքավանդակի հրազենային վիրավորումներով, ուժեղ ներքին արյունահոսությամբ տեղափոխվել էր հիվանդանոց։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, սակայն փրկել նրա կյանքը չհաջողվեց։ Հարձակման մեջ կասկածվող 41-ամյա Յամագամի Տեցույան բերման է ենթարկվել պատահարի վայրից, նրա զենքն առգրավվել է։ Նա դիմադրություն ցույց չի տվել։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |