ԼԻՏՎԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Լիտվայի պաշտպանության նախարար Լինաս Լինկյավիչյուսն առաջարկել է Վիլնյուսում անցկացնել միջազգային համաժողով` նվիրված Հարավային Կովկասի անվտանգությանը: Այդ առաջարկությունն արվել է Թբիլիսիում Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի եւ Լ. Լինկյավիչյուսի հանդիպման ժամանակ: Լիտվայի նախարարի խոսքերով` այդ համաժողովի նպատակն է ` ներկայացնել Հարավային Կովկասի պետություններին` Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին, Բալթիայի երեք պետությունների համագործակցության փորձը պաշտպանության բնագավառում: Լինկյավիչյուսի խոսքերով` համաժողովին, բացի Հարավային Կովկասի եւ Բալթիայի պետություններից կարող են մասնակցել նաեւ արեւմտյան երկրների ներկայացուցիչները:



Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---