Էլեն Ասատրյանը` Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ 9 հուլիսի 2022 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ՝ երկրորդ տեղը գրավելով 8 թեկնածուից։ Նա առաջին ներգաղթյալ ամերիկահայուհին և ամենաերիտասարդ կինն է, որն ընտրվել է քաղխորհրդի անդամ, հայտնում է asbarez.com-ը։ Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին։ 39-ամյա Էլեն Ասատրյանը ստացել է 13,165 ձայն՝ մեծ առավելությամբ գերազանցելով նախկին քաղաքապետեր Արա Նաջարյանի և Վրեժ Աղաջանյանի ցուցանիշները։ «Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել մի պաշտոնում, որը թույլ կտա ներկայացնել Գլենդեյլի բնակչությունը կազմող մարդկանց ամբողջ խճանկարը»,-ասել է նա։ Ասատրյանը ծնվել է Հայաստանում։ Նա ԱՄՆ է տեղափոխվել ընտանիքի հետ, երբ 10 տարեկան էր։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |