ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կողմերն ընդունեն կարգավորման հիմնական սկզբունքները: Այդ մասին Բաքվում ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:



Հիմնական սկզբունքների ընդունումից հետո կսկսվի առավել ընդլայնված համաձայնագրի նախապատրաստման գործընթացը: Դրանից հետո բանակցությունները կարող են շարունակվել, կդառնան առավել կանոնավոր»,-ասել է Ազիմովը:



Նրա խոսքերով, եթե հինգ «գրավված» շրջաններն ազատվեն, Ադրբեջանն այնտեղ իր ուժերը կտեղակայի, որոնք կապահովեն բնակչության անվտանգությունը: «Մինսկի խմբի երկրների ուժերը չեն մասնակցի խաղաղապահ առաքելությունն որեւէ ձեւաչափով: Այդ հարցն ի սկզբանե համաձայնեցված է»,-ասել է փոխնախարարը:



Միեւնույն ժամանակ Ազիմովն ընդգծել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը «հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում»: «Սահմանի բացումն այլ համատեքստում չի բխում Ադրբեջանի շահերից, պաշտոնական Բաքուն հաշվի է առնում Թուրքիայի նախագահի ու վարչապետի հայտարարություններն այն մասին, թե սահմանի բացումն անհնար է մինչ հակամարտության լուծումը»,-ասել է Ազիմովը:



Նրա խոսքերով, Թուրքիան չի շահի Հայաստանի հետ սահմանի բացումից, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի: «Ադրբեջանն երբեք միայնակ չի մնա, բոլոր գործընթացներն ու տարածաշրջանային նախագծերը կապված են Ադրբեջանի հետ»,-ասել է փոխնախարարը, հաղորդում է TrendNews-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---