Իգոր Խաչատուրովն ազատ կարձակվի գրավի դիմաց

Իգոր Խաչատուրովն ազատ կարձակվի գրավի դիմաց

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, որոշել է փոփոխել գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը:

Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնել է, որ դատարանի որոշմամբ 1 միլիոն դրամ գրավի դիմաց նա շուտով ազատ կարձակվի, տեղեկացնում է Panorama.am-ը։

Իգոր Խաչատուրովը կալանավորված է մայիսի 20-ից։

Ըստ ՔԿ-ի, Խաչատուրովը մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիային իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---